«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Ռազմական բժշկությունը առողջապահական համակարգի կարևոր մասն է

Ռազմական բժշկությունը առողջապահական համակարգի կարևոր մասն է
10.10.2014 | 17:37

ՀՀ պաշտպանության նախարարությունում իր աշխատանքները սկսեց «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Ողջունելով գիտաժողովի աշխատանքը` Արմեն Մուրադյանը նշեց, որ առողջապահության նախարարության մշտական ուշադրության կենտրոնում է երկրի պաշտպանունակությանն ուղղված միջոցառումների իրականացումը, հատկապես` համագործակցությունը պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության և այլ կառույցների հետ:
«Ռազմական բժշկությունը մեր երկրի ընդհանուր առողջապահական համակարգի կարևոր մասն է: Ռազմական բժիշկի դերը արժևորելուն է միտված «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» ստեղծումը: Մոտ կես տարվա կենսագրություն ունեցող հասարակական այս կառույցի կարևորագույն նպատակն է` արդիականացնել և զարգացնել ռազմական առողջապահությունը: Նեղ մասնագիտացում ունեցող կազմակերպության գործունեության ոլորտներն ու նպատակները խիստ կարևոր են Հայաստանի առողջապահական համակարգի համար»,-ասաց նախարարը:
Նա շեշտեց, որ զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները թեմայով միջազգային գիտաժողովը լավ հնարավորություն է փորձի փոխանակման, արդիական թեմաների քննարկման և հետագա ծրագրերի մշակման համար:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ընդգծելով միջոցառման կարևորությունը, նշեց, որ գիտաժողովը հիանալի հնարավորություն է ընձեռում ոլորտի մասնագետներին` ռազմաբժշկության արդի հիմնախնդիրների շուրջ մասնագիտական և գիտական քննարկումներ անցկացնելու համար:
Նրա խոսքով` ռազմական բժշկության համակարգի զարգացումը և շարունակական արդիանականացումը պաշտպանական բարեփոխումների առաջնահերթ խնդիրներից են:
Եռօրյա գիտաժողովին մասնակցում են ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելառուսի և այլ երկրների ռազմաբշկության ոլորտի մասնագետները: Գիտաժողովի մասնակցիների ուշադրությանը ներկայացվեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատրաստած «Կյանքի ու մահվան սահմանում» ֆիլմը:

Դիտվել է՝ 5484

Մեկնաբանություններ